ԿԱՆՈՆՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ԿԱՐԴԱՑԵՔ ՈՒՇԱԴԻՐ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ. ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՆՐԱՆՈՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍԱՆԵԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ և ԸՆԴՈՒՆՄԱՄԲ. ԴՈՒՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՔ և ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՎ և ԸՆՏՐԵԼՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՏՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ. ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՐԹԱԿԸ, ՈՉ ԷԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ SPHERA ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՉԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՈՒՐԻՇ ՆՈՐՄԵՐ և ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ SPHERA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌԵԼ ԿԱՄ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ԻՐ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՅՔՈՒՄ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ, ՈՐ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԴՈՒՔ ՆԱԽԱՊԵՍ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԵՏ, ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:

Տվյալ պայմաները և կանոնները ուղված են իրավական հարաբերությունների ստեղծմանը, որոնք կկանոնակարգեն հարաբերությունները Sphera Global Gestión Médica Internacional, S.L., կազմակերպության միջև, գրանցված Իսպանիաի օրենսդրության համաձայն, իրավբանական հասցեյով` Սարգոսի փողոց, տուն дом 47, 5 º 2 ª, 08006 Բարսելոնա (Իսպանիա) ("Sphera") և հարթակին մուտք ունեցող օգտատերի հետ, օգտագործելով օգտատերի մուտքաբառը և գաղտնաբառը, Sphera կազմակերպության կողմից ներկայացված (հետագա տեքստում - "օգտատեր"), բժշկական ծառայությունների ընտրման համար, որոնք առաջարկում է Sphera կազմակերպությունը հարթակի միջոցով (հետագա տեքստում - "հարթակ"):

Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ ունի իրավունք կնքելու տվյալ պայմանագիրը իր անունից և/կամ այն կազմակերպության անունից, որը ներկայացնում է և, որ գրանցված տեղեկատվությունը ընթացիք է, ամբողջական և ճիշտ: Օգտատերը կարող է տպել կամ բեռնել իր համակարգիչ տվյալ պայմանագրի պատճեն:

Լիցենզիա

1.1. Տվյալ պայմանագրի համաձայն, Sphera ընկերությունը տրամադրում է օգտատերին անվճար, անփոխանցելի և ոչ բացառիկ լիցենզիա Հարթակի օգտագործման համար բացառապես մուտքի, կառավարման և բժշկական ծառայությունններ պատվիրելու նպատակով, Spheraընկերության կողմից տրամադրվող համաձայն սույն համաձայնագրով:

1.2. Օգտատերը ընդունում է Sphera կազմակերպության հարթակի մտավոր և արդյունաբերական սեփականությունը: Այդ իրավունքները կպաշտպանի ծրագրային ապահովումը, օգտատերի կառավարումը, այլ տվյալներ և օժանդակ նյութեր:

1.3.. Օգտատերը չի կարող (ա) վերարտադրել, ձևափոխել, փոփոխել, հարմարացնել, հանձնարարել, վաճառել, վարձակալության հանձնել, փոխանցել, հրապարակել, կամ այլ կերպ մատչելի դարձնել երրորդ անձանց հարթակի որեւէ մաս (ոչ փաստաթղթեր, ոչ screenshots կամ համապատասխան պատճեներ) ​​փոխանցելու որեւէ իրավունք չունի համաձայն սույն պայմանագրի. (բ) դիմել ինժեներական մեթոդներըշի,քանդել, կամ որեւէ կերպ փորձելով ստանալ ծրագրային ապահովման հետ կապված հարթակի ելակետային կոդը:

 

1.4. Օգտատերը ընդունում է, որ համաձայն սույն պայմանագրի նա ձեռք չի բերում ոչ մի իրավունք մտավոր և արդյունաբերական սեփականության հարթակի նկատմամբ:

1.5. Օգտատերը ընդունում է, որ ոչ մի դեպքում չի կարող օգտագործել ապրանքային նշանները, լոգոները, առևտրային անունները ևնշաններ, որոնք պատկանում են Sphera-ին,առանց նախնական գրավոր թույլտվության:

 

Բժշկական փաստաթղթերի պահպանումը

2.1. Հարթակի շնորհիվ, օգտատերը իրավունք ունի պահել բժշկական փաստաթղթեր և ունենալ օգտվելու իրավունք երկրի ցանկացած կետից:

2.2. Անձնական տվյալների պահպանման օրենքի պահանջներին համապատասխան "La Ley Orgánica 15/1999" անձնական տվյալները, որոնք օգտատերին է հանձնվել հարթակի միջոցով կամ ծառայությունների ընթացքուն ցանկացած այլ միջոցով և/կամ մինչ պայմանագրային փուլում, այդ թվում նաև բժշկական փաստաթղթերը, կհանդիսանան ֆայլի մաս, որոնց նկատմամբ Spheraկազմակերպությունը կրում է պատասխանատվություն: Այդ ֆայլը պատշաճ կերպով գրանցվել է իսպանական տվյալների պահպանության գործակալության կողմից:

2.3. Ընդունելով այս պայմանագիրը, օգտատերը համաձայնվում է բժշկական տեղեկատվության վերամշակմանը, որին իրավունք ունիSphera կազմակերպությունը ծառայություններ մատուցելու ընթացքում, անկախ նրանից տվյալները տրամադրվում են օգտատերին կամ երորդ անձանց պայմանագիրն իրականացման ընթացքում:

2.4. Ծառայությունների պատշաճ մատուցման համար Sphera ընկերությանը հարկավոր է օգտատերի ապահովագրական ընկերության տվյալնները, ինչպես նաև այն կազմակերպություններին և երրորդ անձանց, որոնց մասնագետների հետ Sphera կազմակերպությունը ունի պայմանագրային հարաբերություններ, լրացուցիչ ծառայություններ մատուցելու համար,որոնք ուղեկցվում են միջազգային բժշկական օգնությամբ և անհրաժեշտ են բժշկական ընթացակարգերի համար (խնամք, ուղեկցող ծառայություններ),տեղափոխում գտնվելու վայր կամ թարգմանչական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում:Օգտատերը թույլատրում է տվյալների տրամադրում վերը նշված երրորդ անձանց, մասնաորապես, առողջական վիճակի մասին տեղեկատվության փոխանցում, երբ դա անհրաժեշտ է ծառայություններ մատուցելու ընթացքում: Ինչպես նաև, օգտատերը թույլատրում է իր տվյալների փոխանցումը այն կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Sphera կազմակերպության մաս, մասնավորապես, օգտատերի առողջության մասին տվյալների փոխանցում Meed Health S.L ախտորոշման հիման վրա բժշկական ծառայություններ մատուցելու և երկրորդ բժշկական եզրակացություն մատուցելու համար:

2.5. Օգտատերը տեղեկացված է, որ այն դեպքու, երբ բժշկական օգնությունը իրականացվում է ոչ Իսպանիայում, այլ ուրիշ երկրում, հնրարավոր է տվյալների պահպանման մակարդակի ոչ բարձր ապահովություն: Օգտատերը թույլատրում է տվյալների մրջազգային փոխանցում այլ կազմակերպություններին կամ մասնագետներին, նշված սույն կետում, այդ թվում առողջական վիճակի մասին տվյալներ, եթե դա անհրաժեշտ է: Ցանկացած դեպքում անձնական տվյալները վերամշակվելու են օրենքով նախատեսված առավելագույն գաղտնիությամբ և անվտանգության պահանջների և միջոցներին համապատասխան:

2.6. Բացի այդ, օգտատերը թույլատրում է Sphera կազմակերպությանը օգտագործել իր տվյալները, որպեսզի պարբերաբար հայտնի նորությունների և ցանկացած այլ արտադրանքի կամ ծառայության մասին, որոնք առաջարկում է Sphera կազմակերպությունը կամ նրա խմբի կազմակերպություններից մեկը:

 

2.7. Այն դեպքում երբ օգտատերը տրամադրում է հարազատների կամ այլ անձանց մասին անձնական տեղեկություններ, օգտատերը երաշխավորում է, որ ստացել է նրանց համաձայնությունը տվյալների վերամշակման համաձայն պայմաններին, որոնք շարադրված են այս բաժնում:

2.8. Այն դեպքում երբ օգտատերը անչափահաս, 18 տարին չլրացած անձի անձնական տվյալներ է տրամադրում, օգտատերը երաշխավորում է, որ ստացել է ծնողներից կամ օրինական խնամակալից նախնական թույլատվություն:

2.9.Ցանկացած պահին օգտատերը կարող է օգտագործել մուտքի իրավունքը, ուղղելու, առարկության և չեղյալ հայտարարելու համաձայն գործող օրենսդրության, ուղարկելով հաղորդագրություն էլեկտրոնային հասցեյին info@spheraglobal.com կամ փոստին: Calle Caravel·la laNiña, 12, 2A, 08017 Barcelona (Spain):

Երաշխիքները և Պատասխանատվությունը

3.1. Օգտատերը իրավունք չունի ոչ հայտնելու, ոչ ել կիսելու իր օգտատերի անունը և գաղտբաբառը, որը օգտագործում է Հարթակ մուտք գործելու համար, երրորդ անձանց հետ: Հակառակն ապացուցելու փաստերի բացակայության դեպքում, ենթադրվում է, որ հենց օգտատերն է օգտագործում տվյալ օգտագործողի անունը և գաղտնաբառը, որը հենց տիրապետողն է հանդիսանում, և օգտատերը իր վրա է վերցնում քաղաքացիական և քրեական պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ օգտագործելու հետևանքով:

3.2. Եթե օգտատերը կասկածում է, որ որևէ երրորդ անձ դիրապետում է իր նուտքի և ինքնության տվյալներին, ապա պետք է անմիջապես հայտնի Sphera կազմակերպությանը, որպեսզի ստանա նոր մուտքի բանալի, կամ նա կարող է այն փոխել իր պրոֆիլի միջոցով, համապատասխան գոտուց:

3.3. Sphera կազմակերպությունը երաշխավորում է հարթակի անխափան աշխատանքը: Սակայն, այն դեպքում, երբ հարթակում առաջանում է սխալ կամ թերություն, Sphera-ն պարտավորվում է իր բոլոր ուժերը ներդնել խնդիրը վերացնելու համար: Spheraկազմակերպությունը հայտարարում և օգտատերը դա ընդունում է, որ հարթակը տրամադրվում է "ինչպես կա" և Spheraկազմակերպությունը տեխնիկական աջակցություն կամ երաշխիք այդ հարցում չի տրամադրում: Sphera կազմակերպությունը հրաժարվում է բացահայտ կամ ենթադրյալ ցանկացած երաշխիքներից կամ ներկայացչություններից, ներառելով որակի երաշխիքը կամ որոշակի նպատակների համար պիտանելիությունը: Sphera կազմակերպությունը չի երաշխավորում, որ հարթակում սխալներ չեն կարող առաջանալ: Օգտատերը ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս վիճակը չի կարող լիարժեք ապահովել համակարգչային ծրագրի սխալների բացակայությունը, այդ իսկ պատճառով կազմակերպությունը չի կրում կորցրած շահույթի պատասխանատվությունը, կորցրած տեղեկատվության, օգտագործման, կամ ցանկացած անուղակի կորուստի հետևանք, անկախ նրանից օգտատերը տեղեկացված է դրանց մասին, թե ոչ:

3.4. Sphera կազմակերպությունը չի կրում ոչ մի պատասխանատվության հարթակի անսարքության և վնասի դեպքում, որը բերում է օգտատերի իրավունքների խախտման, ինչպիսին են հարթակի մուտքի վերահսկողությունը, որպեսզի կանխարգելվի ծրագրի օգտագործումը օտար կամ անփորձ մարդկանց կողմից, կատարվում է վիրուսների և թերի ծրագրերի կանխարգելում, որոնք տեղադրված են համակարգչին կամ համակարգիչներին, որոնցից իրականացվում է մուտք հարթակ, համակարգչայնին համակարգի վիճակը, որից կատարվում է մուտք հարթակ, էլեկտրամատակարարման և ցանկացած այլ տարրական, ողջամիտ օգտագործման միջոցառումներ:

 

3.5. Sphera կազմակերպությունը փորձում է անել հնարավորին ամեն ինչ, որպեսզի ապահովի օգտատերի անխափան մուտքը հարթակ և տեղեկատվության մատչելիությունը, այս համաձայնագրի ժամկետի ընթացքում: Այդուհանդերձ Sphera կազմակերպությունը ֆորս մաժորային կամ Sphera կազմակերպությունից անկախ, հարթակի մուտքի խափանելիության դեպքում, պատասխանատվություն չի կրում:Sphera կազմակերպությունից անկախ հանգամանքներից են, բացի այլոց, հետևյալ տարրերը կամ միջոցները` օգտատերի համակարգչային համակարգը, ծրագրային ապահովվումը, մոդեմը, նավիգացիոն ծրագիրը, վիրուսները, հեռախոսային ցանցը, մալուխը, արբանյակը և հեռահաղորդակցության ու տեղեկատվության փոխանցման այլ հարմարություններ:

3.6. Sphera կազմակերպությունը կարող է ժամանակավորապես ընդհատել հարթակի մուտքը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեխնիկական սպասարկման և աջակցության, կամ Sphera կազմակերպության տեղեկատվական պաշարների վերակազմավորման դեպքում, նպատակ դնելով բարելավվել մատուցվեղ ծառայությունները և մուտքը համացանցի միջոցով: Ցակնացած դեպքում Sphera կազմակերպությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի այդ ընդհատումները նվազագույնս ազդեն օգտատերի վրա:Sphera կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այն վնասի համարը, որը հասցվել է այս միջոցով, եթե նախապես օգտատերը տեղեկացվել է այդ մասին, առնվազն 24 ժամ առաջ:

3.7.Օգտատերը ընդունում է, որ օգտագործում է հարթակը իր պատասխանատվության և վտանգի ներքո: Sphera կազմակերպությունը չի կրում պատասխանատվություն հարթակի աշխատանքի սխալ ակնկալիքների վերաբերյալ: Sphera-ն չի կրու պատասխանատվություն հարթակի օգտագործման հետ կապված ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի դեպքում,օգտագործման ընթացքում տեղեկատվության և տվյալների կորուստի դեպքում:

3.8. Օգտատերը ազատում է Sphera կազմակերպությանը ցանկացած պատասխանատվությունից կապված տեղեկատվության բովանդակության հետ, որը տրամադրվում է Sphera կազմակերպության կողմից և, որը պահվում է Sphera կազմակերպության համակարգում: Օգտատերը բացառապես պատասխանատու է ցանկացած պահանջների կամ իրավական գործողության, դատական և արտադատական, որոնք սկսվել են երորդ անձանց նախաձեռնությամբ ինչպես օգտատերի այնպես էլ Sphera կազմակերպության նկատմամբ, տեղեկատվության բովանդակության վրա հիմնված: Օգտատերը հոգում է բոլոր ծախսերը և փոխհատուցումները որոնք կրել էSphera կազմակերպությունը այդ պահանջների և վարույթների արդյունքում:

 

4 Համաձայնության ընդհատում

4.1. Լիցենզիան, որը տրվում է այս համաձայնագրի հիման վրա, ընդհատում է իր գործոնեությունը ընդհանուր հիմքերի վրա, համաձայն օրենքի, ինչպես նաև օգտատերի պարտականությունների խախտման դեպքում:

4.2. Ցանկացած պատճառով պայմանագրի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու դեպքում Sphera-ն կարող է անմիջապես օգտատերի տեղեկատվությունը հեռացնել, որը պահպանվում է հարթակի վրա:

5 Գաղտնիությունը

Կողմերը պարտավորվում են պահպանել միմիյանց տրամադրվող տեղեկատվությունների և փաստաթղերի գաղտնիությունը, բացառությամբ այն տեղեկատվության, որը հարկավոր է ծառայությունները կատարելու համար, որը պատվիրված է օգտատերի կողմից, առանց երկրորդ գլխի մեջ հաստատված կանոնների խախտման, որը վերաբերվում է անձնական տվյալնների վերամշակմանը:

Կիռարվող օրենքը և իրավասությունը

6.1. Կողմերը համաձայնվում են, որ պայմանագիրը ունի առևտրային բնույթ և գործում է Իսպանիաի օրենքներով համաձայն նրանում պարունակվող կանոնների և պայմանների:

            6.2. Պայմանագրից առաջացող ցանկացած վեճերի լուծման համար, կողմերը ենթարկվում են Բարսելոնա քաղաքի իրավասու դատարաններին: